Իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը հայտնվել է «Ատլետիկոյի» ուշադրության կենտրոնում: Լրագրող Նիկոլո Սկիրայի հաղորդմամբ, իսպանական ակումբը ցանկանում է ձեռք բերել 24-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը: Նախորդ ամռանը նեապոլիտանական ակումբը մերժել է 50 մլն եվրոյի առաջարկը:
Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 31 խաղում նա դարձել է 2 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Հաղորդվում է նաև, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «Բարսելոնան» ու «Էվերթոնը»: