«Բարսելոնայի» լեգենդ Չավին, ով ներկայումս մարզում է Քաթարի «Ալ-Սադդը», կիսվել է իր կարծիքով Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի մասին:
«Գերմանիայի ազգային հավաքականը ֆուտբոլի այլ ընկալում է զարգացրել, ինչը ինձ շատ է հիշեցնում Իսպանիայի ազգային հավաքականը և « Բարսելոնան»:
Լյովը լավ թեկնածու կլիներ «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնի համար: Խոսքը ֆուտբոլի նրա տեսլականի ու նրա անհատականության մասին է», — մեջբերում է Չավիին Süddeutsche Zeitung-ը:
Մարտի 9-ին հայտնի դարձավ, որ այս ամառ Եվրոպայի առաջնության ավարտից հետո Լյովը կհեռանա Գերմանիայի հավաքականից:
Ավելի վաղ հայտի էր դարձել, որ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոաhիմ Լյովը մտադիր է այս ամառ գլխավորել Մադրիդի «Ռեալը»։ Մանրամասներն՝ այստեղ։