Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը ընկերական խաղում Երևանում մրցեց Բելառուսի իրենց հասակակիցների հետ։
Հանդիպումը ակտիվ սկսեցին հյուրերը, սակայն աստիճանաբար մեր հավաքականի տղաները նախաձեռնությունը վերցրեցին իրենց ձեռքը։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները թե՜ առաջին, թե՜ երկրորդ խաղակեսում մի քանի լավ հնարավորություն ունեին մրցակցի դարպասը գրավելու, իսկ մի քանի անգամ էլ փայլուն խաղաց հյուրերի դարպասապահ Մալիևսկին։
Առաջին աղակեսի միջնամասում Բելառուսի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ․ աչքի ընկավ հարձակվող Ուլադիսալու Լոժկինը։ Սակայն խաղակեսի վերջին րոպեներին Սերոժ Թիթիզյանը հրաշալի իրացրեց տուգանային հարվածը և դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ՝ հավասարեցնելով խաղի հաշիվը։
Երկրորդ խաղակեսի վերջում Բելառուսի հավաքականի ֆուտբոլիստ Եգոր Բոգոմոլսկին խփեց իր թիմի երկրորդ գնդակն այս խաղում՝ հաղթանակ պարգևելով բելառուսի հավաքականին։ Այդպիսով, հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-2 հաշվով։