Բասկետբոլի Եվրասիական Լիգայի երրորդ խաղարկությունը բնականոն ընթացքի մեջ է:
Այսօր խաղային երկրորդ օրն է: Խաղային օրվա առաջին դիմակայությունը առաջատարների միջև էր: «Վահագնի Սիթին» չկարողացավ տոնել երկրորդ անընդմեջ հաղթանակը, իսկ «Ալ Ռիյադիի» մոտ ստացվեց մնալ անպարտելի. վերջինս հաղթեց 75-74 հաշվով: Ամեն ինչ վճռվեց վերջին րոպեի ընթացքում:
Վաստակած 24 միավորով խաղում ամենաարդյունավետը «Վահագնի Սիթիից» Դարիուս Կլարկն էր , նա նաև 6 անգամ տիրեց անդրադարձին ու իրականացրեց 2 արդյունավետ փոխանցում:
Խաղային օրվա երկրորդ դիմակայությունը կմեկնարկի ժամը 21-ին. կմրցեն «Դվինն» ու «Միցուբասկետը»: