Գեղասահքի միջազգային միությունը (ISU) իր պաշտոնական կայքում հայտնել է կորոնավիրուսային վարակի մեկ դեպքի մասին Ստոկհոլմում կայանալիք գեղասահքի աշխարհի առաջնության մասնակիցների շրջանում։
COVID-19-ով վարակված մասնակցի անունը չի բացահայտվում: Նշվում է, որ վարակված մարզիկին թույլ չի տրվելու մասնակցել Աշխարհի գավաթի խաղարկությանը, և նա կարանտինում կմնա: Բացի այդ, հայտնաբերվել և մեկուսացվել են մարդիկ, ովքեր շփվել են վարակվածի հետ։
Գեղասահքի աշխարհի առաջնությունը տեղի կունենա մարտի 24-27-ը Ստոկհոլմում:
Հիշեցնենք, որ Հայաստանի գեղասահքի հավաքականի ևս մեկ անդամ բաց կթողնի այսօր մեկնարկելիք աշխարհի առաջնությունը։ Սլավիկ Հայրապետյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Մանրամսներն՝ այստեղ։