«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը համեմատել է հարձակվողներ Էրլինգ Հոլանդին (Դորտմունդի «Բորուսիա») եւ Կիլիան Մբապեին (ՊՍԺ):
«Հոլանդը ակնառու ֆուտբոլիստ է, ով խաղում է անհավանական մակարդակում: Նա զարմանալի ֆիզիկական ուժ ունի: Նա աշխարհի լավագույն «իննիներից» մեկն է:
Հոլանդ, թե՞ Մբապե: Ես մի փոքր առավելությունը կտամ Հոլանդին: Բայց Մբապեն շատ բարձր մակարդակի վրա է»,- մեջբերում է Սուարեսին Marca-ն:
Վերջերս Հոլանդը նշել էր, որ ինքը դեռ պետք է քրտնաջան աշխատի ՝ Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի մակարդակին հասնելու համար: Մանարամսներն՝ այստեղ։