«ՌԲ Լայպցիգը» համաձայնության է եկել «Ստրասբուրգի» կենտրոնական պաշտպան Մոհամեդ Սիմականի տեղափոխության հարցում:
Sky Sport News-ի լրագրող Մաքս Բիելֆելդի խոսքով՝ ցուլերը ֆրանսիացուն կգնեն 17 միլիոն եվրոյով ՝ ներառյալ բոնուսները:
20-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտին կմիանա գերմանական ակումբին և պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականը:
«ՌԲ Լայպցիգում» շրջանակներում Սիմական կփոխարինի Դայո Ուպեմեկանոն, ում տրանսֆերը ավելի վաղ համաձայնեցրել էր «Բավարիան»: