«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է թիմի պաշտպան Մերիհ Դեմիրալի մասին, որը վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության 19-րդ տուրի` «Ռոմայի» հետ խաղում (2:1).
«Դեմիրալի մոտ խաչաձև կապանների պատռվածք է, և մենք ոչինչ չենք կարող իմանալ մինչև բուժզննումը: Բայց զգում ենք, որ նրա վնասվածքը կարող է շատ լուրջ լինել»,- Սարիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Սարին նաև առողջություն է մաղթել «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյին, որը հանդիպման 31-րդ րոպեին մենիսկի վնասվածք ու ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել:
Դեմիրալը «Յուվենտուս» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը «Սասուոլոյից»: Տրանսֆերի արժեքը 18 մլն եվրո է կազմել: Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը Իտալիայի առաջնության 4 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: