Լոս Անջելեսի շերիֆ Ալեքս Վիլանուևան ասել է, որ ամերիկացի Թայգեր Վուդսի մեքենան մինչ շրջվելը մեծ արագությամբ էր շարժվում:
Հիշեցնենք, որ երեքշաբթի, փետրվարի 23-ին, տեղական ժամանակով առավոտյան 7: 12-ին Վուդսը վթարի է ենթարկվել: Նա գիտակից է եղել, երբ նրան դուրս են բերել մեքենայից և տեղավորել շտապօգնության մեքենայում:
«Մեքենան անցնում էր լանջով, որը բավականին ոլորուն է և այստեղ հաճախ են պատահում պատահարներ: Սա հազվադեպ երևույթ չէ:
Մեքենայի առջևի մասը ամբողջությամբ ջարդված է, բայց բարեբախտաբար սրահը նույնքան չէր վնասվել: Անվտանգության բարձիկները, հնարավոր է, փրկել են նրա կյանքը», — ասել է Վիլանուևան:
Ոստիկանության խոսնակ Դարիլ Օսբին հաստատել է, որ Վուդսը լրջորեն վնասել է երկու ոտքերը: