Սպորտային փաստաբան Միխայիլ Պրոկոպեցը ասել է, թե ինչ պայմաններում «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը չի համարվի լեգեոներ ՌՊԼ-ում։
«Բոլորս գիտենք, որ Եվրասիական տնտեսական միությանը պատկանող երկրների մարզիկները Ռուսաստանում այլեւս լեգեոներ չեն համարվում: Եթե Իրանը առաջիկայում միանա ԵԱՏՄ-ին, «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը այլեւս չի համարվի լեգեոներ Ռուսաստանի առաջնությունում»,- մեջբերում է փաստաբանին Championat-ը:
Ավելի վաղ հայտնի լրագրող ու մեկնաբան Գենադի Օրլովը հայտնել էր, որ Ազմունը ամռանը կարող է հեռանալ Սանկտ Պետերբուրգի ակումբից: