Իտալական Ա սերիայի 18-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Կալյարիի» դարպասը։
Իտալիայի չեմպիոնը բոլոր գոլերը խփել է 2-րդ խաղակեսում։ Հեթ-տրիկ է ձևակերպել Կրիշտիանու Ռոնալդուն՝ գոլ խփելով 49-րդ, 67-րդ և 82-րդ րոպեներին։ Խաղավերջում մեկ գոլ խփել է Իգուաինը։
Այս հանդիպումից հետո «Յուվեն» 45 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ինտերը» տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել։