Ըստ Bild-ի, «Աթլետիկոն» հետաքրքրված է «Այնտրախտի» հարձակվող Անդրե Սիլվայի տրանսֆերի ձեռքբերմամբ: Իր հերթին, գերմանական ակումբը 25-ամյա ֆուտբոլիստին 30 միլիոն եվրո է գնահատում:
Սիլվայի գործող պայմանագիրը Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականը:
Պորտուգալացի հարձակվողը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 17 գոլի հեղինակ և երկրորդ տեղն է զբաղեցնում ռմբարկուների մրցավազքում․ առաջինը Լևանդովսկին է՝ 24 գոլ։