Քաթարում շարունակվում է աշխարհի ակումբային առաջնությունը: Հինգշաբթի, փետրվարի 4-ին, որոշվեց կիսաեզրափակիչ փուլի մասնակիցները. եգիպտական «Ալ-Ահլին» 1/4 եզրափակչում հաղթեց Քաթարի «Ալ-Դուահիլին» ՝ 1:0: Միակ գոլը 30-րդ րոպեին խփեց Հուսեյն էլ-Շահատը:
1/2 եզրափակչում «Ալ-Ահլին» դարձավ գերմանական «Բավարիայի» մրցակիցը, խաղը կկայանա փետրվարի 8-ին:
Երկրորդ կիսաեզրափակչում կհանդիպեն բրազիլական «Պալմեյրասը» եւ մեքսիկական «Տիգրեսը»: Վերջինս դուրս եկավ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ՝ հաղթելով հարավկորեական «Ուլսանին» 2։1 հաշվով: