Դուբայում, Globe Soccer Awards մրցանակաբաշխության ընթացքում որոշվել են տարվա լավագույններից լավագույնները և տարվա լավագույն դարպասապահ է ճանաչվել «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը:

Ալիսոնը անգլիական թիմի հետ միասին նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։
Հիշեցնենք, որ տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ գերմանացի Յուրգեն Կլոպը, իսկ լավագույն ֆուտբոլային ակումբ է ճանաչվել «Լիվերպուլը»։