Այսօր իր ծննդյան 46-րդ տարեդարձն է նշում Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ 1-ին գոլի հեղինակ Արսեն Ավետիսյանը:
Ավետիսյանը Հայաստանի 1994 (39 գոլ), 1995 (12 գոլ), 1996/97 (24 գոլ) առաջնությունների լավագույն ռմբարկուն է: Նա նաև Հայաստանի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն է՝ 198 գոլ:
ՀՀ առաջնություններում Արսեն Ավետիսյանը ֆուտբոլային կարիերան սկսել է ՀՄԸՄ-ի (ներկայիս «Փյունիկի») կազմում 1992թ.: Երբ 1998թ. առաջնության ավարտից հետո «Փյունիկը» լուծարվել է, Ավետիսյանը տեղափոխվել է «Արարատ»: 2000թ. նա կես մրցաշրջան անցկացրել է «Զվարթնոցում» ու մեկնել Ռուսաստան:
2006թ. վերադառնալով Հայաստան` Արսեն Ավետիսյանը կրկին կրել է իրեն հարազատ «Փյունիկի» մարզահագուստը: 2008թ.-ից Ավետիսյանը հանդես է եկել «Գանձասարում», իսկ 2011 թվականին ավարտել է կարիերան՝ այնուհետև մարզչական կարիերա սկսելով «Փյունիկում»:
ArmSport-ը շնորհավորում է մեր լեգենդար ֆուտբոլիստին ծննդյան օրվա առթիվ՝ նրան մաղթելով առողջություն և նորանոր հաջողություններ:
