Անգլիական «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Քրիստիան Էրիկսենի հնարավոր տեղափոխության մասին, հաղորդում է Daily Star-ը:
«Քրիստիանը պետք է ինքը որոշի, թե որտեղ կշարունակի իր կարիերան: Լրատվամիջոցները շատ բան կարող են գրել, բայց որոշում կայացնողը՝ նա է:
Էրիկսենը կարևոր խաղացող է մեզ համար և նրա կորուստը չի կարող ուրախացնել մեզ, բայց սա է կյանքը»,- ասել է Էրիկսենը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է այս ձմռանը 25 միլիոն ֆունտով գնել Էրիկսենին։
ԱՊԼ-ի ընթացիկ առաջնության 14 խաղերում կիսապաշտպանը դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։