KU Leuven համալսարանի դասախոսներն ու SciSports-ի մասնագետները, օգտագործելով գերժամանակակիչ համակարգիչ, որոշեցել են, թե ով է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը ՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, թե «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Պրոֆեսոր Ջեսսի Դևիսը և նրա թիմը մեկնաբանել են այս փորձը:
«Ֆուտբոլիստի արժեքը հաճախ որոշվում է գոլերով և գոլային փոխանցումներով: Այնուամենայնիվ, գոլը հազվագյուտ իրադարձություն է, քանի որ մեկ խաղի ընթացքում կատարվում է միջինը 1600 գործողություն: Մեր մոդելը հաշվի է առնում յուրաքանչյուր գործողություն`փոխանցումներ, անցումներ, հարվածներ և հաշվարկում դրանց արժեքը:
Առաջին մի քանի մրցաշրջանում Մեսսիի և Ռոնալդուի արդյունքները շատ մոտ են միմյանց: 2015/16 մրցաշրջանից Մեսսին սկսեց գերազանցել իր հավերժական մրցակցին:
Մեսսին բացառիկ է նրանով, որ գնդակի հետ շատ մեծ թվով գործողություններ է կատարում, և դրանք բարձր արժեք ունեն»,- մեջբերում է է Դևիսին sporza-ն: