«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը Sporf- ին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ով է ավելի լավը. «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին թե «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
«Եթե հարցնեք որդուս, ապա լավագույնը Ռոնալդուն է: Բայց երկուսն էլ շատ տարբեր են: Պորտուգալացին շատ տաղանդներ ունի, բայց նրա հաջողության մեծ մասը կապված է այն ամբողջ աշխատանքի հետ, որը նա կատարել է իր կարիերայի ընթացքում: Մեսսին ավելի տաղանդավոր է, ես չեմ ուզում ասել, որ նա չի աշխատում, նա պարզապես … տարբեր է:
Դժվար է ասել, թե ով է լավագույնը: Նրանք գերիշխում են 15 տարի, այս մակարդակը պահպանելը շատ դժվար է այսքան տարիների ընթացքում: Կարծում եմ, որ նրանք երկուսն էլ լավագույն ֆուտբոլիստներն են ֆուտբոլի պատմության մեջ», — ասաց Մատիչը: