«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Էվերթոնին»:
Մանկունյանցիները 13-րդ խաղում անընդմեջ հաղթեցին ԱՊԼ-ն ներկայացնող թիմերին արտագնա խաղերում: Վերջին անգամ ՄՅՈՒ-ն արտագնա խաղում չի հաղթել հունիսի 19-ին «Տոտենհեմի» դեմ խաղում (1-1):
Այս շարքը ռեկորդային է «Մանչեսթեր Յունայթեդի» համար:
13 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում 3-րդ տեղում է: