Գերմանական Adidas ընկերությունը նոր խաղաշապիկներ կտրամադրի Ռուսաստանի հավաքականին, տեղեկացնում է Vesti.ru-ն:
Նշվում է, որ Ռուսաստանի ֆուտբոլի միությունը մասնակցելու է խաղաշապիկների ստեղծմանը: Կողմերը սկսել են քննարկումները, թե ինչ տեսք պիտի ունենա նոր մարզաշապիկը:
Հիշեցնենք, որ նոյեմբերին ներկայացված տարբերակը մեծ դժգոհություններ էր առաջացրել Ռուսաստանում, քանի որ շապիկների վրա պատկերված ռուսական դրոշի գույները հակառակ ուղղությամբ էին տեղադրված: