«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան մոտ է դաշտ վերադառնալուն։ Այս մասին գրում է Football Italia-ն։
Հարձակվողը սոցկայքերի իր էջերում ակնարկել է, որ մոտ ժամանակներս նա դաշտ կվերադառնա։
Հիշեցնենք, որ Դիբալան արդեն երկու ամիս է՝ թուրինյան ակումբի լազարեթում է։ Ֆուտբոլիստի մոտ վերջերս ծնկի վնասվածք էր ախտորոշվել։