«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ձախ ազդրի մկանայանին վնասվածք է ստացել։ Milan News-ի փոխանցմամբ՝ շվեդ հարձակվողի ապաքինման համար կպահանջվի առնվազն 10 օր։
Սա նշանակում է, որ Իբրահիմովիչը բաց կթողնի մարտի 3-ին կայանալիք Ա սերիայի «Ուդինեզեի» հետ հանդիպումը, մարտի 7-ին «Վերոնայի» հետ հանդիպումը։ Մարտի 11-ին «ռոսոներիները» կանցկացնեն առաջին հանդիպումը Եվրոպա լիգայի 1/8-րդ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Իբրահիմովիչի մասնակցությունը այդ խաղին ևս հարցականի տակ է։