Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի «Ստրանջայի» 72-րդ մրցաշարում Հայաստանը ունեցավ եզրափակչի առաջին մասնակիցը։
Վաղը ոսկե մեդալի համար կպայքարի 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Կիսաեզրափակչում նա հաղթեց Վրաստանը ներկայացնող մեր հայրենակից Արտյոմ Վարդանյանին։ Վաղը ոսկե մեդալի համար պայքարում Մանասյանը կմրցի Բուլղարիան ներկայացնող Ռադոսլավ Պանտալևի հետ։
Մեր մարզիկներից 63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը բավարարվեց բրոնզե մեդալով։ Այսօր եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն նաև 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։
Ինչպես հաղորդվում է՝ մարզիկների մցելույթներին այսօր հետևելու էր գնացել նաև Բուլղարիայայում Հայաստանի դեսպան Արմեն Եդիգարյանը։