Գերմանական «Հոֆենհայմը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը, դուրս մնաց Եվրոպա լիգայի խաղարկությունից։
«Հոֆենհայմը» «Մոլդեի» դեմ պատասխան խաղում պարտվեց 0-2 հաշվով։ Հյուրերի կազմում դուբլ գրանցեց Էրիկ Ուլանդ-Անդերսենը։ Նորվեգական թիմը երկու խաղերի արդյունքում 5-3 հաշվով հաղթեց «Հոֆենհայմին»։
Սարգիս Ադամյանը փոխարինման էր դուրս եկել հանդիպման 70-րդ րոպեին։