«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչում «Պարի Սեն Ժերմենի» դեմ խաղը (1-4):
«Խաղի սկզբում մենք բավականին լավ էինք խաղում, բայց երկրորդ կեսում ՊՍԺ-ն հիասքանչ էր։ Մենք արդեն քամբեք իրականացրել ենք Իսպանիայի գավաթում ու կփորձենք դա անել Փարիզում։ Դժվար է լինելու, բայց մենք կփորձենք»,-դե Յոնգի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Թիմերի միջև պատասխան խաղը կայանալու է մարտի 10-ին։