Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ինտեր» հետ: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով: Առաջին խաղում տարած հաղթանակի շնորհիվ եզրափակիչ դուրս եկավ «Յուվենտուսը»:
Հիշեցնենք, որ առաջին խաղում թուրինյան թիմը հաղթել էր 2:1 հաշվով:
Եզրափակչում Պիռլոյի թիմը կմրցի «Ատալանտա»-«Նապոլի» դիմակայության հաղթողի հետ: