Լա Լիգայի 22-րդ տուրում «Բետիսը» ընդունել էր «Բարսելոնային» ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 2-3 հաշվով։
38-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Իգլեսիասն ու իր թիմին հանդերձարան ուղեկցեց հաղթողի կարգավիճակում։ 59-րդ րոպեին՝ փոխարինման դուրս գալուց երկու րոպո անց Լիոնել Մեսսին Դեմբելեի փոխանցումից հետո հավասարեցրեց հաշիվը։ 68-րդ րոպեին «Բետիսի» կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Ռուիսը, որը րոպեներ անց՝ 75-րդ րոպեին, ուղղեց սխալն ու վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ Կումանի սաներին հաղթանակ պարգևեց երիտասարդ կիսապաշտպան Տրինկանը՝ 87-րդ րոպեին։
«Բարսելոնան» 43 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Բետիսը» 30 միավորով՝ 7-րդ։