«Ռեալի» պաշտպան Մարսելոն և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարճ շփում են ունեցել սոցիալական ցանցում իրար հետ։
Մարսելոն Instagram-ի իր էջում լուսանկար է հրարապարել մարզումից։ Ռոնալդուն մեկնաբանել է լուսանկարը։ Բրազիլացի պաշտպանը պատասխան մեկնաբանության մեջ ասել է, որ կարոտում է պորտուգալացուն․
«Ես կարոտում եմ քեզ»,-գրել է Մարսելոն։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն ու Մարսելոն երկար տարիներ միասին հանդես են եկել «Ռեալում»։