«Ատալանտայի» արգենտինացի հարձակվող Ալեխանդրո Գոմեսը ժամանել է Սևիլյա և շուտով պայմանագիր կստորագրի համանուն թիմի հետ: Այս մասին տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
32-ամյա Գոմեսը 3 տարվա պայմանագիր կստորագրի Լա լիգան ներկայացնող ակումբի հետ:
Ավելի վաղ նշվում էր, որ Գոմեսը տարեկան 3 միլիոն եվրո կվաստակի «Սևիլյայում»:
Papu Gomez just landed in Sevilla, he met with the director @leonsfdo and now it’s time to sign his contract to join his new club until June 2024 on a permanent deal. Hecho. ⚪️🔴🛬 #Sevilla #transfers pic.twitter.com/bIi88C6K8B
— Fabrizio Romano (@FabrizioRomano) January 26, 2021
«Ատալանտայի» կազմում նա մասնակցել է 251 հանդիպման և դարձել է 59 գոլի ու 71 գոլային փոխանցման հեղինակ: