Իսպանական Պրիմերայի 20-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական հարկի տակ ընդունել է «Վալենսիային» և 3-1 հաշվով կամային հաղթանակ է տարել:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 11-րդ րոպեին բացել են «Վալենսիայի» ֆուտբոլիստները. Ուրոշ Ռաչիչն է գրավել մրցակցի դարպասն ու առաջ մղել իր թիմին: Այդուհանդերձ, ավելին անել «Վալենիսիայի» ֆուտբոլիստներին չի հաջողվել: 23-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնել է Ժոաու Ֆելիքսը, 54-րդ րոպեին արդեն Ֆելիքսի փոխանցումից հետո Լուիս Սուարեսն է աչքի ընկել խփած գնդակով ու առաջ մղել մադրիդցիներին: Հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է Անխել Կորեան, որը փոխարինման էր մտել:
Այս հաղթանակից հետո «Աթլետիկոն» իր միավորների թիվը հասցրել է 47-ի և շարունակում է գլխավորել իսպանական Պրիմերայի մրցաշարային աղյուսակը: