ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն խոսել է «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսիի մասին, տեղեկացնում է France Football-ը:
«Լեոյի նման ֆուտբոլիստները միշտ էլ գրավում են թոփ ակումբների ուշադրությունը: Մենք հետևում ենք իրադարձությունների ընթացքին:
Չորս ամիսը մեծ ժամանակահատված է, բայց մենք պետք է զգոն լինենք և պատրաստվենք ցանկացած իրավիճակի»,-ասել է Լեոնարդոն:
Հիշեցնենք, որ 33-ամյա արգենտինացու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է այս տարվա հունիսին: