Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում «Ատլետիկը» 3-2 հաշվով հաղթեց «Բարսելոնային»:
Բիլբաոն ներկայացնող թիմի գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը պատմության առաջին մարզիչն է, որը հաղթում է «Բարսելոնային» երկու եզրափակիչներում անընդմեջ, հաղորդում է Opta-ն:
Իսպանացի մարզիչը դա արել է երկու տարբեր թիմերի հետ: Իսպանիայի գավաթի 2019 թվականի եզրափակիչում Տորալը գլխավորում էր «Վալենսիան», երբ նրանք 2-1 հաշվով հաղթեցին «Բարսելոնային»: