«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում «Ատլետիկի» դեմ խաղում (2-3) հեռացվեց դաշտից։ Գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն լրացուցիչ ժամանակի ավարտին ուղիղ կարմիր քարտ ցույց տվեց արգենտինացի ֆուտբոլիստին։
Այսպիսով, Խիլ Մանսանոն կարմիր քարտ է ցույց տվել «Բարսելոնայի» վերջին տարիների երեք գլխավոր աստղերին՝ Լիոնել Մեսսիին, Նեյմարին ու Լուիս Սուարեսին։
Նեյմարը հեռացվել էր 2016/17 մրցաշրջանի Լա լիգայի «Մալագայի» դեմ խաղում Դիեգո Լյորենտեի հետ բախումից հետո։
Լուիս Սուարեսը հեռացվել է 2016/17 մրցաշրջանում Արքայական գավաթի կիսաեզրափակիչում «Ատլետիկոյի» դեմ խաղում։ Սուարեսը դեղին քարտ էր ստացել 86-րդ րոպեին, իսկ երեք րոպե անց հեռացվել էր դաշտից։