«Լացիոյի» մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Ա Սերիայի 18-րդ տուրում «Ռոմայի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Մենք գերազանց խաղ ցուցադրեցինք, թիմը ագրեսիվ էր և դինամիկ ֆուտբոլ խաղաց: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, ովքեր խաղից առաջ եկել էին և մարզման ընթացքում աջակցում էին մեզ: Ինչ վերաբերում է մեր մրցաշարային աղյուսակին, մենք միավորներ կորցրինք, այնպիսի խաղերում, որոնցում պարտավոր էինք վաստակել: Այնուամենայնիվ, կորոնավիրուսի համաճարակի ժամանակ դժվար է կայուն խաղ ցուցադրել, քանի որ հաճախ շատ խաղացողներ բացակայում են վիրուսի պատճառով»,-Ինձագիի խոսքերն է փոխանցում football-italia.net-ը:
Ա Սերիայի 18 խաղից հետո «Լացիոն» 31 միավորով 7-րդն է: