Իտալիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունել է «Ջենոային» և միայն լրացուցիչ ժամանակում կարողացել հաղթանակի հասնել: Գոլառատ հանդիպումն ավարտվել է թուրինցիների՝ 3-2 հաշվով հաղթանակով:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն երկրորդ րոպեին բացել է թուրինցիների կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկին: Մորատան խփել է թուրինցիների երկրորդ գոլը՝ Կուլուշևսկիի փոխանցումից հետո: Մորատայի գոլից 5 րոպե անց՝ 28-րդ րոպեին, «Ջենոայի» կազմում մեկ գնդակ ետ է բերել Լենարտ Չիբորան, իսկ երկրորդ կեսում Ֆիլիպո Մելեգոնին հավասարեցրել է հաշիվը:
Լրացուցիչ ժամանակում «Յուվենտուսի» կազմում հաղթական գոլը հեղինակել է թունիսցի Համզա Ռաֆյան:
Նշենք՝ մրցաշարի քառորդ եզրափակչում «Յուվենտուսը» կխաղա «Սասուոլո»-ՍՊԱԼ զույգի հաղթողի հետ: