«Նապոլին» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլ: 1/8-ում Ջենարո Գատուզզոյի գլխավորած թիմը սեփական հարկի տակ 3:2 հաշվով առավելության հասավ «Էմպոլիի» նկատմամբ:
Տանտերերի կազմում աչքի ընկան Դի Լորենցոն, Լոզանոն և Պետայնան:
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար նեապոլյան թիմը կմրցի «Ռոմա»-«Սպեցիա» զույգի հաղթողի հետ: