Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր շեյխ Մանսուրը գնել է Անգլիայի գավաթի ամենահին տիտղոսը, տեղեկացնում է Sportsmail-ը:
Գավաթը, որի արժեքը հասնում է 1 միլիոն դոլարի, Մանսուրը գնել է «Վեսթ Հեմի» սեփականատեր Դևիդ Գոլդից:
Նշենք, որ այս մրցանակը շնորհվել է Անգլիայի գավաթի հաղթողներին, որոնք դրան արժանացել են 1896-1910 թվականներին:
Հավելենք, որ շեյխ Մանսուրը գավաթը անժամկետ կահնձնի Անգլիայի ֆուտբոլի ազգային թանգարանին: