Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդում» հյուրընկալել էր «Վեսթ Բրոմվիչին»։
Հանդիպման 12-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Սադիո Մանեն։ 82-րդ րոպեին «Վեսթ Բրոմվիչը» կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը։ Աչքի ընկավ Սեմի Այազին։
Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ «Լիվերպուլը» կարևոր միավորներ կորցրեց։
Այս արդյունքից հետո Յուրգեն Կլոպի թիմը միավորների քանակը հասցնում է 32-ի ու շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Վեսթ Բրոմվիչը» 8 միավորով 19-րդն է մրցաշարային աղյուսակում։