Իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի գործակալը համաոզված է, որ իր հաճախորդն առաջիկա տասնամյակի լավագույն ֆուտբոլիստը կդառնա, տեղեկացնում է SKY-ը:
«Այս պահին Ֆաբիանը կենտրոնացած է նեապոլյան ակումբում իր մրցելույթների վրա:
Շատ ակումբներ են հետաքրքրվում նրա ծառայություններով, բայց այժմ Ֆաբիանը դրանց մասին չի մտածում:
Կարող եք վստահ լինել, որ հետևում եք առաջիկա տասնամյակի լավագույն ֆուտբոլիստի խաղին»,-ասել է Ալվարո Տորեսը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» և «Ռեալը» լրջորեն հետաքրքրված են իսպանցու ծառայություններով: