«Բավարիայի» մարզիչ Հանս Ֆլիկը խոսել է Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Բայերի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:
«Մենք ուզում էինք անպայման հաղթել: Իմ թիմը ուժեղ կամք դրսևորեց: Խաղի ընթացքում մեր անուշադրության պատճառով կրկին պարտվողի դերում էինք: Այս պահին մեր կատարած յուրաքանչյուր սխալի համար պատժվում ենք: Բայց թիմն ունի անհրաժեշտ որակ ՝ նման հանդիպումներում վերադառնալու, և մինչև վերջին վայրկյանը իր ուժերին հավատալու համար: Այդ պատճառով մեզ հաջողվեց տարին ավարտել այնպես, ինչպես պլանավորել էինք. Մենք հաղթանակով վերադառնում ենք տուն: Մենք հաջողությամբ ավարտեցինք ֆանտաստիկ տարի: