«Ինտերի» ղեկավարությունն առայժմ չի պլանավորում հեռացնել գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին՝ չնայած ՉԼ-ում ձախողմանը: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Հիշեցնենք, որ «Ինտերը» ՉԼ խմբում վերջին տեղը զբաղեցրեց:
Երեկ կայացել է ակումբի ղեկավարության ու Կոնտեի հանդիպումը: Զրույցի ընթացքում կողմերը եկել են այն որոշման, որ մարզիչը պետք է շարունակի աշխատել թիմի հետ: