«Ինտերը» Չեմպիոնների լիգայի վերջին տուրում ոչ-ոքի խաղաց «Շախտյորի» հետ (0-0) ու դուրս մնաց հետագա պայքարից:
«Ներաձուրիների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, որը նախկինում գլխավորել էր նաև «Չելսին», Չեմպիոնների լիգայի վերջին 15 խաղերում 3 հաղթանակ է տարել, 6 անգամ ոչ-ոքի խաղացել ու 6 պարտություն կրել:
Ընդհանուր առմամբ իտալացի մասնագետը, ով գլխավորել է նաև «Յուվենտուսը», 34 հանդիպում է անցկացրել Չեմպիոնների լիգայում մարզչի կարգավիճակով՝ տանելով 12 հաղթանակ, գրանցելով 11 ոչ-ոքի ու պարտվելով 11 անգամ: