«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու մասին:
«Այսպիսի խմբից հետո մենք ավելի ուժեղ դարձանք՝ Զիդանն ու խաղացողները: Մենք պետք է անցնեինք այս ամենի միջով: Եթե «Ռեալը» միշտ խաղա այնպես, ինչպես այսօր…»,-Բենզեմայի խոսքն է մեջբերում Marca-ն:
Ֆրանսիացի հարձակվողը «Բորուսիա» Մյունխենգլադբախի դեմ խաղում (2-0) անցկացրեց 527-րդ հանիպումը «Ռեալի» կազմում ու կրկնեց «արքայական» ակումբի պաշտպան Ռոբերտո Կառլոսի ռեկորդը՝ ակումբում արտասահմանցի ֆուտբոլիստների շրջանում անցկացրած խաղերի քանակով:
«Ես ուրախ եմ հավասարվել Ռոբերտո Կառլոսի հետ, որովհետև նա ակումբի լեգենդ է: Ես երջանիկ եմ ու շարժվում եմ առաջ»,-ասել է Բենզեման: