Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Տոտենհեմը» 2-0 հաշվով առավելության հասավ «Արսենալի» նկատմամբ:
Այս հաղթանակը 40-րդ հաղթանակն էր «խթանների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար լոնդոնյան դերբիներում, հաղորդում է Opta-ն:
Ավելի լավ ցուցանիշ լոնդոնյան դերբիներում ունի միայն «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, որը լոնդոնյան դերբիներում հաղթել է 106 անգամ:
Մոուրինյոն 63 խաղում 40 հաղթանակ է տարել: Այն կազմում է 64 տոկոսո: Սա լոնդոնյան դերբիներում 20-ից ավել խաղ անցկացրած 17 մարզիչներից լավագույն ցուցանիշն է: