Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհվել է Գանձասար-Կապան ՖԱ-ի սան 20-ամյա Տիրան Պետրոսյանը։ Այս մասին հայտնում է կապանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Մեծ ցավով տեղեկացանք, որ Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհվել է Գանձասար-Կապան ՖԱ-ի սան, 20-ամյա Տիրան Պետրոսյանը։
Ննջի՛ր խաղաղությամբ, Զինվոր․․․»,- գրված է հաղորդագրության մեջ: