«Լեգեոներների սահմանափակումից գոհ եմ: Քայլ առ քայլ պետք է շարունակենք մինչև այն կետը, որը քիչ թե շատ ընդունելի կլինի բոլոր ակումբների համար: Հայ ֆուտբոլիստներին պետք է հնարավորություն տրվի խաղալ Հայաստանի առաջնությունում: Ակումբների հետ միշտ քննարկումներ են լինում, կարծիք ենք ստանում նրանցից լիմիտի վերաբերյալ: Պետք է այնպիսի որոշում կայացնել, որը քիչ թե շատ ընդունելի կլինի բոլոր ակումբների համար՝ չանտեսելով հայկական ֆուտբոլի շահը: Կարծում եմ՝ ճիշտ ուղով ենք ընթանում»,- լեգեոներների սահմանափակումների վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին պատասխանելով՝ ասաց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հեռավար ասուլիսի ժամանակ: