ՉԼ խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Պորտուի» հետ: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով: Այս խաղից հետո «Պորտուն» ունի 10 միավոր և խմբային փուլի ավարտից 1 տուր առաջ նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր:
«Մանչեսթեր» Սիթին փլեյ-օֆֆի ուղեգիր էր նվաճել նախորդ տուրում:
Խմբի մյուս խաղում «Մարսելը» 2:1 հաշվով հաղթեց «Օլիմպիակոսին»: Տանտերերի կազմում դուբլ է ձևակերպել Պայեն:
Գոլերի տեսանյութն՝ այստեղ: