«Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը և պաշտպան Կալիդու Կուլիբալին հայտնվել են Լոնդոնի «Չելսիի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է football.london-ը:
Նշվում է, որ 33-ամյա բելգիացին դեմ չէ լոնդոնյան թիմ տեղափոխությանը: Կուլիբալիի տրանսֆերի հետ կապված լոնդոնյան թիմը միակ տարբերակը չէ: Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստին իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Մանչեսթեր Սիթին»: