Գերմանական Բունդեսլիգայի 8-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Բրեմենի «Վերդերի» հետ: Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ: Առաջին խաղակեսի վերջին րոպեին հյուրերը բացեցին հաշիվը: 62-րդ րոպեին Կինգսլի Կոմանը խփեց պատասխան գոլը:
Այս խաղից հետո «Բավարիան» 19 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Զուգահեռ ընթացող մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները:
«Արմինիա Բիելիֆելդ»-«Բայեր Լ.»՝ 1:2
«Բորուսիա Մ.»-«Աուգսբուրգ»՝ 1:1
«Հոֆենհայմ»-«Շտուտգարտ»՝ 3:3
«Շալկե»-«Վոլֆսբուրգ»՝ 0:2