Գերմանիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ Ուկրաինայի հավաքականի 3 խաղացողի մոտ կորոնավիրուս է հաստատվել:
Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ, Covid-19 է հաստատվել Մակարենկոյի, Սոբոլի ու Ռիզնիկի մոտ: Կիրակի օրը խաղացողների՝ թեստերի պատասխանները բացասական էին եղել, սակայն կրկնակի թեստավորումն այլ պատկեր է ցույց տվել:
Օրեր առաջ կորոնավիրուս էր հաստատվել նաև Յարմոլենկոյի, Ցիգանկովի, Սիդորչուկի ու Կովալենկոյի մոտ: